Բնակչության կյանքի համար ջրի նշանակալի դերը կայանում է նրանում, որ այն բավարարում է նախ և առաջ ֆիզիոլոգիական կարիքները, այն մտնում է օրգանիզմի բոլոր հյուսվածքների կազմի մեջ։ Այսինքն, ջուրը հանդիսանում է կենսաբանական օբյեկտների գլխավոր բաղադրանյութերից մեկը։
Մարդու օրգանիզմը 65%-ով բաղկացած է ջրից։ Օրգանիզմում ջուրը պարունակվում է ոչ միայն հեղուկ միջավայրում, այլ նաև հյուսվածքներում և օրգաններում։ Ուսումնասիրությունները ցույց են տվել, որ մարդու օրգանիզմում ջրի համեմատաբար ոչ մեծ դեֆիցիտը կարող է բերել առողջական վիճակի լուրջ խախտումների։ Կենդանիների վրա դրված փորձերը ցույց են տվել, որ ջրի 20-22% կորուստը բերում է մահվան։ Այս ամենը բացատրվում է նրանով, որ ինչպես մարսողական, այնպես էլ օրգանիզմում տեղի ունեցող բոլոր փոխանակության պրոցեսները ընթանում են միայն ջրային միջավայրում։
Կենդանի բջջին ջուրն անհրաժեշտ է նրա կառուցվածքի և նորմալ ֆունկցիոնալ վիճակի պահպանման համար։
Ջուրը տարբերվում է օրգանիզմի կազմի մեջ մտնող բոլոր նյութերից նրանով, որ միայն ջրին է բնության կողմից հատկացված օրգանիզմի ներքին միջավայրի նոսրացման դերը։ Ինչպես նշել է Չերկինսկին "Ջրի նյութերի նոսրացման հատկությունը, մասնավորապես այն նյութերի, որոնք սննդանյութերի տեսքով ներմուծվում են օրգանիզմ, առաջացնելով հասարակ և կոլլոիդալ լուծույթներ, հանդիսանում է օրգանիզմի բոլոր կենսական պրոցեսների հիմնական նախադրյալը":
Ջուրը ունիվերսալ լուծիչ է, հանդիսանում է քիմիական ռեակցիաների միջավայր։ Ներմուծվելով օրգանիզմ, ջուրը մեծացնում է նյութերի միջմոլեկուլյար հեռավորությունները, նվազեցնում է մոլեկուլների և իոնների միջև փոխադարձ ձգողական ուժը, որի հետևանքով դրանք ունակ են դառնում մասնակցելու նյութափոխանակության պրոցեսում։ Միայն ջրային միջավայրում է, որ կենսաբանական սուբստրատը կարող է դրսևորել կյանքի հատկանիշներ։
Այսպիսով, օրգանիզմ ջրի ներմուծումը պետք է դիտել, ոչ թե որպես նրա պարունակության ավելացում, այլ որպես այլ նյութերի կոնցենտրացիաների (խտությունների) նոսրացում, ինչը դարձնում է դրանց ռեակտիվունակ: Ծարավի առաջացումն ու հագեցումը կարգավորվում են հումորալ և ռեֆլեկտոր մեխանիզմներով։ Օրգանիզմում ջրի քանակության նվազումը և հետևապես աղերի կոնցենտրացիաների բարձրացումը առաջացնում են ծարավ, ինչը մեծացնում է ջուր խմելու պահանջը, իսկ ջրի ընդունումն արագորեն հագեցնում է ծարավի զգացումը։ Հետևապես, ծարավի առաջացումը հիմնականում պայմանավորված է հումորալ գործոնով, իսկ ծարավի հագեցումն իրականացվում է ռեֆլեկտոր մեխանիզմով։
Պետք է նշել, որ բնության մեջ քիմիական առումով մաքուր ջուր գոյություն չունի։ Բնական ջրերում միշտ առկա են գազեր (թթվածին, ածխաթթու գազ), աղեր, իսկ որոշակի պայմաններում, օրինակ մակերեսային ջրերում նաև կախված նյութեր, ինչպես նաև չլուծվող նյութեր։
Խմելու ջրի ցուցանիշների նորմավորումն ունի մեծ հիգիենիկ նշանակություն և հանդիսանում է առողջապահության կարևոր պրոֆիլակտիկ միջոցառումներից մեկը։
Խմելու ջրի ցուցանիշների հիգիենիկ նորմավորումն անցել է զարգացման տարբեր փուլեր։ Սկզբնական շրջանում առաջարկված նորմերը վերաբերվում էին միայն օրգանոլեպտիկ հատկություններին, այսինքն պահանջվում էր, որ խմելու ջուրը լինի թափանցիկ, անգույն, կողմնակի համ և հոտ չունենա։ Հաջորդ փուլը կապված էր ջրի քիմիական կազմի նորմավորման հետ և ընդգրկում էր ջրի ընդհանուր միներալիզացիայի, կոշտության, քլորիդների, սուլֆատների սահմանային կոնցենտրացիաները։ Ջրի օրգանական աղտոտման հետ կապված սկսեցին հետազոտվել միներալիզացիայի և նիտրիֆիկացիայի հետևանքով առաջացած նյութերի պարունակությունը ազոտ ամոնյակայինը, նիտրիտները, նիտրատները։
Մյուս էտապը բնութագրվեց գլխավորապես բակտերոլոգիական հետազոտություններով։ Հետագայում, ելնելով մարդու օրգանիզմի վրա արտաքին միջավայրի քիմիական գործոնների ազդեցության ուսումնասիրության նոր գիտական տվյալներից, առաջացավ ստանդարտները վերանայելու և ընդլայնելու անհրաժեշտություն, որի ժամանակ ստանդարտի մեջ ընդգրկվեցին ջրի քիմիական կազմի որոշ ցուցանիշներ կապարը, մկնդեղը, ցինկը, պղինձը, ֆտորը և այլն։
"Խմելու ջուր" ստանդարտը իր վերջնական տեսքով ընդունվեց և հաստատվեց 1982թ և մինչև այժմ էլ գործում է նաև մեր հանրապետությունում "Խմելու ջրին ներկայացվող հիգիենիկ պահանջներ և որակի հսկողություն" փաստաթղթի տեսքով։
Պետք է նշել, որ ստանդարտի հիմքում դրված են խմելու ջրի որակական ցուցանիշների հիմնավորման հետևյալ երեք հիմնական պահանջները։
1. խմելու ջուրը պետք է ունենա բարենպաստ օրգանոլեպտիկ հատկություններ
2. այն պետք է լինի անվնաս իր քիմիական կազմով
3. այն պետք է լինի անվտանգ համաճարակաբանական տեսակետից։ Նշված սկզբունքներն ունեն կարևոր ֆիզիոլոգիական և հիգիենիկ հիմնավորում, ջուրն իր ֆիզիկա-քիմիական հատկություններով օրգանիզմի վրա պետք է ներգործի բարենպաստ, պետք է օժտված լինի բարորակ օրգանոլեպտիկ, զովացնող և ծարավը հագեցնող հատկություններով; պետք է պիտանի լինի իր քիմիական կազմով և օրգանիզմի վրա տոքսիկոլոգիական ազդեցություն չունենա; ջուրը էպիդ. առումով պետք է լինի անվտանգ, այսինքն չպարունակի ախտածին միաբջիջներ, բակտերիաներ, վիրուսներ, հելմինտների ձվիկներ։
Ջրի ֆիզիկաօրգանոլեպտիկ ցուցանիշներն են ջրի համը, հոտը, գունավորումը, պղտորությունը (կամ թափանցիկությունը) և ջերմաստիճանը։
Ջրի հոտն ու համը - այս ցուցանիշների գնահատականն արտահայտվում է բալերով։ Անհոտ և առանց կողմնակի համ ունեցող է այն ջուրը, որի հոտն ու կողմնակի համը 20°C և մինչև 60°C-ի տաքացման դեպքում չի գերազանցում 2 բալից։
Պետք է նշել, որ ջրի հոտն ու կողմնակի համը գնահատվում են 5 բալանոց համակարգով։ Ի դեպ, 0 բալի դեպքում - ջրի հոտն ու համը բացակայում են, 1 բալի դեպքում շատ թույլ է, չի ընկալվում սպառողի կողմից, սակայն որոշվում է հետազոտվողի կողմից, 2 բալի դեպքում - թուլ է և սպառողի ուշադրությունը չի գրավում, բայց այնպիսինէ, որ զգացվում է զգուշացնելուց հետո; 3 բալի դեպքում -նկատելի է և առիթ է տալիս ջրի նկատմամբ անվստահության; 4 բալի դեպքում պարզորոշ է, որ ջուրը պիտանի չէ խմելու համար; 5 բալի դեպքում - այն շատ ուժեղ է։
Գունավորումը - դա ջրի բնական հատկությունն է, որը պայմանավորված է հումինային նյութերի առկայությամբ, որոնք հաղորդում են ջրին բաց դեղնավունից մինչև շագանակագույն երանգավորում։ Հումինային նյութերն առաջանում են հողում օրգանական միացությունների քայքայման հետևանքով, որտեղից դուրս գալով, անցնում են ջրամբարներ։ Այդ իսկ պատճառով գունավորումը բնորոշ է բաց ջրամբարների ջրերին, որը կտրուկ կարող է ավելանալ հալոցքային ժամանակաշրջանում։
Պետք է նշել, որ հիգիենիկ ծառայությունների համաձայնությամբ հալոցքային ժամանակաշրջանում խմելու և տնտեսական նպատակներով օգտագործվող ջրերի գունավորումը թույլատրվում է մինչև 35°:
Թափանցիկությունը կամ պղտորությունը - դա ջրի բնական հատկությունն է, որը պայմանավորված է միներալային կամ օրգանական ծագում ունեցող կախված նյութերի պարունակությամբ։ Ջուրը համարվում է թափանցիկ, եթե նրա 30 սմ հաստության շերտի միջով հստակ կարդացվում է Անելենի շրիֆտը։ Նման թափանցիկությամբ պետք է օժտված լինի ջրմուղի ջուրը։
Ինչպես տեսնում եք, "Խմելու ջուր" պետստանդարտում նշված է ոչ թե թափանցիկության, այլ պղտորության ցուցանիշը։ Դա բացատրվում է նրանով, որ պղտորության ցուցանիշն ավելի ճշգրիտ և օբյեկտիվ ցուցանիշ է, քանզի պատկերացում է տալիս ջրի միավոր ծավալում (1 լիտր) կախված նյութերի կոնցենտրացիայի մասին։
Խմելու ջրի պղտորությունը չպետք է գերազանցի 1.5 մգ/լ-ից, (ի դեպ, պետք է նշել, որ նշված արժեքը համապատասխանում է 30 սմ ոչ պակաս թափանցիկությամբ)։ Սան օրգանների համաձայնությամբ` հալոցքային ժամանակաշրջանում թույլատրվում է ջրի պղտորության բարձրացումը մինչև 2.0 մգ/լ, բայց ոչ ավելի։
Անհրաժեշտ է նշել, որ պղտորությունը հանդիսանում է կարևոր ցուցանիշ, քանզի այն ունի երկկողմանի նշանակություն մի կողմից այն հանդես է գալիս որպես օրգանոլեպտիկ ցուցանիշ, մյուս կողմից նշեցինք, որ պղտորությունը պայմանավորված է ջրում կախված մասնիկներով, որոնց վրա աղսորբցվում են բակտերիաներ և վիրուսներ, որոնք վերանում են ջրի պղտորության վերացմանը զուգընթաց (էքսպերիմենտալ պայմաններում մինչև 99.9%, իսկ գործնականում 90– 95%):
Չնայած որ "Խմելու ջուր" պետ. ստանդարտում չի նշվում ջրի ջերմաստիճանի նորմատիվային արժեքը այնուհանդերձ մի երկու խոսքով կանգ առնենք նաև այդ ցուցանիշի վրա։
Պետք է նշել, որ 8-15 C ջերմաստիճանի դեպքում ջուրն օժտված է առավել լավ զովացնող և ծարավը հագեցնող հատկություններով։ Ջերմաստիճանի բարձրացման հետ մեկտեղ (25 °C–ից բարձր) այդ հատկությունները վատանում են։ Ի դեպ 25-35 C դեպքում ջուրը բավականին անդուր է և առաջացնում է սրտխառնոց; Ըստ միջազգային ստանդարտի խմելու ջրի ջերմաստիճանը չպետք է գերազանցի 25°C–ը։
Բնական ջրի բաղադրիչները
Բնական ջրերի հիմնական քիմիական բաղադրիչներն են հանդիսանում Na-ը, Ca-ը, Mg-ը, K-ը և Fe-ը Քաղցրահամ ջրերում այս կարևոր իոնների պարունակությունը կազմում է ընդհանուր աղերի պարունակության շուրջ 95%-ը։
Հետևապես, ջուրը հանդիսանում է սննդի բաղադրիչներից մեկը և մտնում է միներալային ծագում ունեցող սննդանյութերի կազմի մեջ, որոնց կարևոր նշանակությունը կայանում է նրանում, որ նրանք հանդես են գալիս որպես փոխանակության պրոցեսների կարգավորիչներ։
Ինչքան ավելի քիչ է ջրում աղերի քանակությունը, այնքան ավելի է բարձրանում ջրի ունակությունը նոսրացնել օրգանիզմում գտնվող նյութերը։ Այդ իսկ պատճառով խմելու համար օգտագործվում են քաղցրահամ ջրերը, որոնց մեջ աղերի պարունակությունն այնքան քիչ է, որ դա չի անդրադառնում նրա համային հատկությունների վրա և չի զգացվում ջուրը խմելու ժամանակ։
Ջրի քանակությունը, որն անհրաժեշտ է ծարավի հագեցման համար կախված է ջրի միներալիզացիայի աստիճանից՝ ընդ որում ինչքան քիչ է ջրի միներալիզացիան, այնքան ավելի հաճելի է նրա համը և ավելի շատ է ընդունված ջրի քանակը։ Ջրի նման հատկությանը մարդը հարմարվել է էվոլյուցիոն պրոցեսի ընթացքում, այսինքն աղի համի առկայությունն օրգանիզմին բերում է այն մտքին, որ ջուրը պարունակում է զգալի քանակությամբ աղեր և հետևապես զերծ է մնում իր գլխավոր ունակությունից, այսինքն նոսրացման հատկությունից։
Երկար ժամանակ գերիշխում էր այն կարծիքը, համաձայն որի ջրի աղային կազմի ֆիզիոլոգիական նշանակությունը մեծ չէ։ Իրոք, ջրի հետ օրգանիզմ կարող է ներմուծվել աղերի ընդհանուր քանակության միջինում 5%-ը։ Սակայն, եթե աղերի ընդհանուր քանակությունը, որն օրգանիզմը ստանում է ջրի միջոցով զգալի չէ, ապա կալցիումի և մագնիումի (որոնց իոնների գումարով պայմանավորված է ջրի կոշտությունը), հարցը լրիվ այլ է: Հասուն մարդու օրական պահանջըկալցիումի նկատմամբ կազմում է 800 մգ, իսկ մագնեզիումի նկատմամբ՝ 400մգ։ Այս էլեմենտները, մասնավորապես կալցիումը մի շարք սննդամթերքներում գտնվում են դժվար յուրացվող ձևով և օրգանիզմ ներմուծվում են ավելի քիչ քանակությամբ, քան օրգանիզմի օրական պահանջն է։
Խմելու ջրի միջոցով օրգանիզմ ներմուծվում է կալցիումի օրական պահանջի 10-25%-ը։ Կալցիումըև մագնեզիումը ջրում գտնվում են բիկարբոնատների, կարբոնատների, քլորիդների, և սուլֆատների տեսքով, սակայն աղերի հիմնական մասը կազմում են բիկարբոնատները, որոնք ջրի եռացման ժամանակ վերածվում են դժվարալույծ կարբոնատների։ Հետևապես, օրգանիզմ բավականաչափ կալցիումի և մագնեզիումի ներմուծման համար, խմելու նպատակներով ցանկալի է օգտագործել բնական չեռացված ջուր։
Պետք է նկատի առնել, նաև այն հանգամանքը, որ քանի որ խմելու ջրի աղային կազմի մեծ մասը ներկայացված է կալցիումի և մագնեզիումի բիոկարբոնւստներով, (որոնք հեշտ են յուրացվում օրգանիզմի կողմից), ապա ջուրը կարևորվում է նաև որպես հիմնային բնույթի սննդամթերք։
Խմելու ջրի օրական ֆիզիոլոգիական պահանջը, կլիմայական գոտիներից կախված, միջինում կազմում է 2 լիտր, որը ներմուծվում է օրգանիզմ խմելու միջոցով՝ 1000մլ, ապուրների միջոցով՝ 300-400մլ. սննդամթերքների միջոցով 700մլ։
Պետք է նշել, որ ֆիզիոլոգիական պահանջների բավարարման համար ծախսվում է ընդհանուր ջրաօգտագործման 0.5-1 %-ը։ Ջրի հիգիենիկ նշանակությունը չի սպառվում միայն նրա ֆիզիոլոգիական դերով, այն անհրաժեշտ է նաև սանիտարական և տնտեսա-կենցաղային նպատակների համար։ Խոշոր քաղաքներում 1 մարդու հաշվով ջրաօգտագործման նորման կազմում է 400-500լ.։ Պետք է նշել, որ օրական մեկ բնակչին անհրաժեշտ ջրի քանակությունը կախված է բնակլիմայական պայմաններից, բնակչության կուլտուրայի մակարդակից, բնակավայրի ջրմուղկոյուղացման բարեկարգման աստիճանից։ Բնակավայրերում ջրամատակարարման կազմակերպումը պետք է լիովին կանխի բնակչության շրջանում ինֆեկցիոն հիվանդությունների հարուցիչների փոխանցման հնարավորությունը և ջրի քիմիական կազմի հետ կապված տարբեր ոչ ինֆեկցիոն հիվանդությունների առաջացումը։
Ջրի քիմիական կազմի նորմատիվային արժեքները, ելնելով քիմիական նյութերի ազդեցության հատկանիշից (օրգանոլեպտիկ կամ տոքսիկոլոգիական), բերված են առանձին-առանձին։
1. Ջրի օրգանոլեպտիկ հատկությունների վրա ազդող քիմիական ցուցանիշների (քիմիա-օրգանոլեպտիկ) խումբը.
Ակտիվ ռեակցիան (pH+) - դա ջրի բնական հատկությունն է, որը պայմանավորված է ջրածնի ազատ իոնների առկայությամբ։ խմելու և տնտեսական ջրամատակարարման աղբյուրների ջրի pH+-ը պետք է տատանվի 6.0-ից մինչև 9.0 սահմաններում։ Պետք է նշել, որ թթվային են համարվում մակերեսային և ճահճային ծագում ունեցող ջրերը, որոնք պարունակում են հումինային նյութեր։ Ստորգետնյա ջրերը համարվում են հիմնային, քանզի նրանք հարուստ են բիկարբոնատներով։
Երկաթը - մակերեսային ջրերում երկաթը պարունակվում է հումինային նյութերի հետ կոմպլեքս միացությունների ձևով, իսկ ստորգետնյա ջրերում գլխավորւսպես հանդես է գալիս բիկարբոնատների տեսքով։
Երկաթի բարձր կոնցենտրացիանները վատացնում են ջրի օրգանոլեպտիկ հատկությունները, ջուրը ձեռք է բերում անդուր համ ու հոտ, դեղնավուն երանգ, բացի այդ երկաթի բարձր կոնցենտրացիաները նպաստում են երկաթաբակտերիաների զարգացմանն ու բազմացմանը, որոնք ժամանակի մեջ կարող են խցանել ջրամատակարարման խողովակները և իրենց հերթին զգալի չափով վատացնել ջրի արտաքին տեսքն ու համային հատկությունները։
Խմելու ջրում երկաթի քանակությունը չպետք է գերազանցի 0.3մգ/մգլ-ից։
Կոշտությունը ֊ այս ցուցանիշի նորմատիվային արժեքն է 7.0մգ-էկվ/լ։
Մանգանը Mn- ոչ ավելի 0.1 մգ/լ
Պղինձը Cu - ոչ ավելի 1.0 մգ/լ
Պոլիֆոսֆատները մնացորդային - ոչ ավելի 3.5մգ/լ
Սուլֆատներ - ոչ ավելի 500մգ/լ
Քլորիդներ - ոչ ավելի 350 մգ/լ
Չոր մնացորդ- ոչ ավելի 1000մգ/լ
Ցինկ - ոչ ավելի 5.0 մգ/լ
Այն ջրմուղների համար, որտեղ ջրի հատուկ մշակում չի անցկացվում, թույլատրվում է չոր մնացորդը լինի մինչև 1500 մգ/լ; երկաթը՝ մինչև 1.0 մգ/լ; կոշտությունը՝ մինչև 10.0 մգ-էկվ/լ; մանգանը՝ 0.5մգ/լ։
2. Ջրի տոքսիկոլոգիական ցուցանիշների խումբը.
AI՝ ալյուինիում մնացորդային - ոչ ավելի 5.0 մգ/լ
Be՝ բերիլիում - ոչ ավելի 0.0002մգ/լ
Mo՝ մոլիբդեն - ոչ ավելի 0.25մգ/լ
As՝ մկնդեղ - ոչ ավելի 0.05մգ/լ
Նիտրատներ(NO3) - ոչ ավելի 45.0մգ/լ
Պոլիակրիլամիդ՝ մնացորդային - ոչ ավելի 2.0մգ/լ
PI՝ կապար - ոչ ավելի 0.03մգ/լ
Se՝ ոչ ավելի 0.001 մգ/լ
Sr՝ ստրոնցիում - ոչ ավելի 7.0մգ/լ
F՝ ֆտորը 1-ին և 2-րդ կլ. գոտի ֊ ոչ ավելի 1.5մգ/լ
3-րդ - ոչ ավելի 1.2մգ/լ
4-րդ - ոչ ավելի 0.7մգ/լ։
Պարտադիր պետք է նշել, որ եթե ջրում առկա են 1-ից ավելի քիմիական նյութեր, որոնք լիմիտավորվում են ազդեցության նույն հատկանիշով, ապա նրանց հայտնաբերված կոնցենտրացիաների և ՍԹԽ - ների հարաբերությունների գումարը չպետք է ավելի լինի 1-ից։
3. էպիդեմիոլոգիական անվտանգության ցուցանիշներն են՝
- միկրոօրգանիզմների ընդհանուր թիվը ՝ 1մլ-ում 100-ից ոչ ավելի;
կոլի ինդեքսը՝ ոչ ավելի 3-ից:
Ջրի միկրոէլեմենտները
Ջրում հայտնաբերված են շուրջ 65 միկրոէլեմենտներ։ Նրանց նշանակությունն օրգանիզմի համար պայմանավորված է նրանով, որ միկրոէլեմենտները մասնակցում են ոչ միայն միներելային փոխանակությանը, այլ հանդես են գալիս որպես կենսաքիմիական պրոցեսների կատալիզատորներ և ազդում են օրգանիզմի ընդհանուր փոխանակության վրա։
Ֆտոր - մարդը ջրի միջոցով ստանում է ֆտորի անհրաժեշտ քանակության 10– 85%-ը։ Խմելու ջրում ֆտորի մեծ քանակություններն առաջացնում են սպեցիֆիկ էնդեմիկ հիվանդություն, որը կոչվում է ֆլյուորոզ։ Ֆլյուորոզի զարգացման աստիճանն ուղղակիորեն կապված է խմելու ջրում ֆտորի կոնցենտրացիայի հետ։ Հիվանդությունն արտահայտվում է ատամների ախտահարումով։ Ատամների էմալի վրա առաջանում են դեղնավուն կամ դեղնա-շագանակագույն բծեր։ Բարձր կոնցենւորացիաներ ֆտոր պարունակող խմելու ջրի երկարատև օգտագործման ժամանւսկ հոդերում կարող են դիտվել ցավեր, շարժողության սահմանափակում, ոսկրերի դեֆորմացիա, որը կարող է բերել հաշմանդամության։ Ֆտորի հավելյալ քանակներ օրգանիզմ կարող են անցնել նաև մթնոլորտային օդից, եթե այստեք նրանց քանակները բարձր են սահմանային թույլատրելի խտություններից։
Ֆտորի 1.5մգ/լ–ից բարձր կոնցենտրացիայի ժամանակ բնակչության շրջանում արձանագրվում են հիվանդության թեթև ձևերը։ 1.5-2.0 մգ/՛լ կոնցենտրացիաների դեպքում, ֆլյուորոզով ախտահարվում է բնակչության 20%-ը։ 2.0-6.0 մգ/լ կոնցենտրացիաների դեպքում ֆլյուորոզով ախտահարվում է բնակչության 30%-ից -100%-ը։ Ֆտորի 6.0մգ/լ և բարձր քանակության դեպքում դիտվում են հիվանդության ծանր ձևերը։
Խմելու ջրում ֆտորի անբավարար քանակությունը, որը 0.7մգ/լփց ցածր կոնցենտրացիան է, նպաստում է կարիես հիվանդության զարգացմանը։ ի դեպ, 0.7-ից մինչև 0.3մգ/լ սահմանը համարվում է ֆտորի ցածր կոնցենտրացիա, որի դեպքում կարիեսով հիվանդացությունը 2-3 անգամ շատ է, քան ֆտորի ցածր օպսփճայ քանակի, ժամանակ։ 0.3 մգ/լ-ից ավելի ցածր կոնցենտրացիաների դեպքում կարիեսով հիվանդացությունը 3-4 անգամ ավելի շատ Է։ Ֆտորի օպտիմալ քանակը 1.1մգ/լ–ն Է։ Պետք է նշել, որ ֆտորի նորմավորման հիմքում ընկած Է այն սկզբունքը, ըստ որի բնակչության շրջանում պետք է բացառվի ֆլյուորոզ հիվանդությունը, իսկ կարիեսով հիվանդացությունը հասնի նվազագույնի, քանզի այն ունի պոլիէթիոլոգիական բնույթ։
Եթե ջրաղբյուրի ջուրը պարունակում է ֆտորի ցածր կոնցենտրացիաներ, ապա այն ենթարկում են ֆտորացման, իսկ հակառակ դեպքում ֆտորազրկաման։ Սակայն, եթե կա ջրամատակարարման մեկ այլ աղբյուր, ապա օգտագործում են վերջինը։
էնդեմիկ խպիպ – առաջացման պատճառ է հանդիսանում օրգանիզմում յոդի անբավարարության քանակությունը, որն անհրաժեշտ է վահանագեղձի նորմալ զարգացման և ֆունկցիայի համար (թիրօքսինի սինթեզում)։ Էնդեմիկ խպիպը հանդիպում է որոշակի գեոքիմիական շրջաններում, որտեղ դիտվում են յոդի ցածր կոնցենտրացիաներ, ոչ միայն ջրում, այլև օդում, հողում ևսննդամթերքներում:
Յոդի օրական պահանջը կազմում է 100–120մկգ/օր։ Այն ստացվում է 70մկգ բուսակսսն սննդամթերքից, 40 մկգ կենդանական, 5 մկգ՝ օդի և 5մկգ՝ ջրի միջոցով։ Այսպիսռվ, մարդը յոդի անհրաժեշտ քանակություն ստանում է ոչ թե ջրի, այլ սննդամթերքի միջոցով։
Դրանից ելնելով կարելի է ասել, որ խմելու ջրում յոդի քիչ քանակությունը չի հանդիսանում հիվանդության անմիջական պատճառ և դրա հետ կապված բացակայում է նրա նորմավորման անհրաժեշտությունը խմելու ջրում։ Սակայն, յոդի պարունակությունը տեղային սննդամթերքներումև նրա քանակությունը ստորգետնյա և մակերեսային ջրային օբյեկտներում գտնվում են ուղիղ կապի մեջ, հետևապես, յոդի ցածր կոնցենտրացիաները ջրում համարվում են ազդանշանային։
Ջրի միներալիզացիա
Հատուկ ուշադրություն պետք է դարձնել ջրի աղային կազմին, այսինքն միներալիզացիային։ Ջրում եղած աղերի մասին գաղափար են կազմում չոր մնացորդից ելնելով, որն հանդես է գալիս որպես ջրի ընդհանուր միներալիզացիայի աստիճանն բնութագրող ինտեգրալ ցուցանիշ։ Մեծ քանակությամբ աղեր պարունակող ջրերն ունեն աղի կամ դառը համ։ Այդ պատճառով խմելու ջրի միներալիզացիայի վերին սահմանը (ըստ չոր մնացորդի) չպետք է գերազանցի 1000 մգ/լ-ից, որը հաստատված է ըստ օրգանոլեպտիկ հատկանիշի։
Քաղցրահամ ջրերի չոր մնացորդի հիմնական մասը կազմում են քլորիդներն ու սուլֆատները։ Այս աղերն օժտված են արտահայտված աղի և դառը համային հատկություններով, ինչը հիմք է հանդիսացել ջրում դրանց կոնցենտրացիաների շեմքային մակարդակի սահմանման համար, ըստ որի քլորիդների համար այն չպետք է գերազանցի 350 մգ/լ-ից, իսկ սուլֆատների համար 500 մգ/լ-ից։
Էքսպերիմենտալ հետազոտությունները ցույց են տվել, որ ջրի միներալիզացիայի բարձր աստիճանն ազդում է ստամոքսի սեկրետոր ֆունկցիայի վրա, խախտվում է ջրա-աղային հավասարակշռությունը, որի հետևանքով առաջանում են օրգանիզմի բազմաթիվ մետաբոլիկ և կենսաքիմիական պրոցեսների տարաձւսյնություններ։ Ջրի միներալիզացիայի հետ են կապում նրա ընդունման քանակությունը։ Կամավորների վրա անցկացրած հետազոտությունները ցույց են տվել, որ էքսպերիմենտորեն առաջացվող գոգավորված ծարավի հագեցման համար ջրի օգտագործվող քանակությունը կախված էր ջրի միներալիզացիայի աստիճանից։ Ի դեպ, միներալիզացիայի 500մգ/լ կոնցենտրացիայի դեպքում այն կազմում էր 92%, 1000մգ/լ֊ի դեպքում՝ 49%, 2000 մգ/լ-ի դեպքում՝ 13%։
Խմելու կարիքների համար աղի ջրերի աղազրկման տեխնոլոգիայի զարգացման հետ կապված անհրաժեշտություն ստեղծվեց նորմավորել միներալիզացիայի ստորին սահմանը։ Հաստատված է, որ թորած և թույլ միներալիզացված ջրի սիստեմատիկաբար օգտագործումը բերում է օրգանիզմի ջրաղային հավասարակշռության խախտմանը, ինչն արտահայտվում է Na–ը մեծ քանակության դուրս բերմամբ արյան մեջ, որի հետևանքով տեղի է ունենում արտա և ներբջջային հեղուկների միջև ջրի քանակության վերաբաշխում։
Էքսպերիմենտալ հետազոտությունները ցույց են տվել, միներալիզացիայի ստորին սահմանն ըստ չոր մնացորդի պետք է լինի 100 մգ/լ-ից պակաս, իսկ նրա օպտիմալ մակարդակը գտնվում է 200-400 մգ/լ սահմաններում, այն պայմանով, որ Ca-ի և Mg-ի մինիմալ կոնցենտրացիաները պետք է լինեն ոչ պակաս 25 և 10մգ/լ համապատասխանորեն։
Մյուս ցուցանիշը, որը կապված է ջրի միներալիզացիայի հետ, դա ջրի կոշտությունն է։ Այն պայմանավորված է Ca-ի և Mg-ի աղերի պարունակությամբ։ Կոշտության բարձր մակարդակ ունեցող ջրերը տնտեսա–կենցաղային տեսակետից առաջացնում են որոշ անհարմարություններ ամանեղենը աղակալում է, միսն ու բանջարեղենը դժվար են եփում, օճառը վատ է փրփռում և այլն։
Փորձարարական հետազոտությունները ցույց տվեցին, որ ջրի կոշտության բարձր մակարդակը կարող է նպաստել միզաքարային հիվանդության (ուրոլրտիազի) զարգացմանը։ Ընդ որում, առանձնացված են տարածքներ, որտեղ ուրոլիտիազը դիտվում է որպես Էնդեմիկ հիվանդություն և ինչպես կանոն այս շրջաններում ջրի կոշտությունը լինում է բավականին բարձր։
Վերջին տարիներին կա ենթադրություն, որ ջրի կոշտության ցածր մակարդակը կարող է նպաստել սրտանոթային հիվանդությունների զարգացմանը, որտեղ առաջնային է մագնեզիումի անբավարարությունը։ Սակայն, պետք է նշել, որ խմելու ջուրը հանդիսանում Է բազմակոմպոնենտային գործոն, իսկ սրտանոթային պաթոլոգիայի զարգացումն ու մահացության բարձր մակարդակը չի կարելի վերագրել միայն ջրի կոշտության ցածր աստիճանին։ Բացի այդ անցկացված հետազոտություններում բավականաչափ հաշվի առնված չեն սոցիալ-հիգիենիկ գործոնները, որոնք, անկասկած, առաջնային դեր են խաղում այս պաթոլոգիայի զարգացման գործում։
Ջրում նիտրատների և նիտրիտների առկայությունն ու հարաբերակցությունը վկայում է ջրամբարների օրգանական աղտոտումների միներափզացիայի և նիտրիֆիկացիայի պրոցեսների մասին, կամ էլ ջրաղբյուրների (ավելի շատ ջրհորներ) ազոտային միներալային պարարտանյութերով աղտոտման մասին։ Պետք է նշել, որ խմելու ջրում նիտրատների բարձր կոնցենտրացիաները կարող են նպաստել ջրանիտրատային մեթհեմոգլոբինէմիայի (կամ կապտա-հիվանդաթյան) առաջացմանն ու զարգացմանը վաղ հասակի այն երեխաների շրջանում, որոնք ստանում են արհեստական սնունդ։
Ի դեպ, պետք է ասել, որ նիտրատներն ինքնին չեն նպաստում մեթհեմոգլոբինի առաջացմանը։ Սակայն աղիքներում դիսպեպսիայի և դիսբակտերիոզի դեպքում նիտրատները վերածվում են նիտրիտների, որոնք ներծծվում են արյան մեջ և նպաստում մեթհեմոգլոբինի մակարդակի բարձրացմանը։ Նիտրատների կոնցենտրացիան սահմանափակվում է մինչև 45մգ/լ (ըստ ազոտի հաշվարկի դեպքում՝ 10մգ/լ)։
Վերջին տարիներին հատուկ ուշադրություն են գրավում նիտրոզամինները։ Պետք է նշել, որ նիտրոզամինները կարող են սինթեզվել և ջրամբարի ջրում, և մարդու օրգանիզմում՝ նիտրատների և սննդամթերքների ամինների ու ամիդների փոխազդեցության հետևանքով։ Նրանք բնութագրվում են բարձր լուծելիությամբ և կայունությամբ։ Նիտրոզամինները դիտվում են որպես ակտիվ կանցերոգեն հատկություններով օժտված նյութեր։
Ջրում նիտրատների և նիտրիտների առկայությունն ու հարաբերակցությունը վկայում է ջրամբարների օրգանական աղտոտումների միներափզացիայի և նիտրիֆիկացիայի պրոցեսների մասին, կամ էլ ջրաղբյուրների (ավելի շատ ջրհորներ) ազոտային միներալային պարարտանյութերով աղտոտման մասին։ Պետք է նշել, որ խմելու ջրում նիտրատների բարձր կոնցենտրացիաները կարող են նպաստել ջրանիտրատային մեթհեմոգլոբինէմիայի (կամ կապտա-հիվանդաթյան) առաջացմանն ու զարգացմանը վաղ հասակի այն երեխաների շրջանում, որոնք ստանում են արհեստական սնունդ։
Ի դեպ, պետք է ասել, որ նիտրատներն ինքնին չեն նպաստում մեթհեմոգլոբինի առաջացմանը։ Սակայն աղիքներում դիսպեպսիայի և դիսբակտերիոզի դեպքում նիտրատները վերածվում են նիտրիտների, որոնք ներծծվում են արյան մեջ և նպաստում մեթհեմոգլոբինի մակարդակի բարձրացմանը։ Նիտրատների կոնցենտրացիան սահմանափակվում է մինչև 45մգ/լ (ըստ ազոտի հաշվարկի դեպքում՝ 10մգ/լ)։
Վերջին տարիներին հատուկ ուշադրություն են գրավում նիտրոզամինները։ Պետք է նշել, որ նիտրոզամինները կարող են սինթեզվել և ջրամբարի ջրում, և մարդու օրգանիզմում՝ նիտրատների և սննդամթերքների ամինների ու ամիդների փոխազդեցության հետևանքով։ Նրանք բնութագրվում են բարձր լուծելիությամբ և կայունությամբ։ Նիտրոզամինները դիտվում են որպես ակտիվ կանցերոգեն հատկություններով օժտված նյութեր։
Ջրի միջոցով տարածվող հիվանդություններ
Որոշ դեպքերում, ինչպես ջրմուղու կազմակերպման, այնպես էլ նրա շահագործման ժամանակ սանիտարական կանոնների խախտումը կարող է բերել բնակավայրի սանիտարական ոչ բարվոք վիճակի և հանդիսանալ ինֆեկցիոն հիվանդությունների բռնկման աղբյուր: Ջրի միջոցով կարող են տարածվել օրինակ՝ խոլերան, որովայնային տիֆը և պարատիֆերը, դիզենտերիան, տարբերէնտերիտներ ու էնտերոկոլիտներ, սալմոնելոզը,լեպտոսպիրոզները, տուլարեմիան, վիրուսային գաստրոէնտերիտները, վիրուսային հեպատիտը,ամեոբիազը և այլն։
Ըստ ՀԱԿ-ի տվյալների` ինֆեկցիոն բնույթի բոլոր հիվանդությունների 80%-ը հիմնականում պայմանավորված են ջրային գործոնով, որը կապված է ջրամատակարարման սանիտարա-հիգիենիկ նորմերի խախտման և խմելու ջրի անբավարար որակական ցուցանիշների հետ:
Ջրային ինֆեկցիոն հիվանդությունների տարածման շղթան հետևյալն է հիվանդ մարդ-կոյուղու կեղտաջուր-գետ-ջրմուղի ցանց-առողջ մարդ կամ հիվանդ կենդանի–գետ–ջրմուղի ցանց-առողջ մարդ։
Վարակված ջրի օգտագործման սահմանափակումը սովորաբար կանխում է հիվանդության տարածումը։
Պետք է նշել, որ ջրային ինֆեկցիոն հիվանդությունների տարածումը հնարավոր է միաժամանակ երեք անհրաժեշտ պայմանների դեպքում.
1. Նախ և առաջ ջրային ինֆեկցիոն հիվանդության հարուցիչը պետք է հայտնվի ջրաղբյուրի ջրում։
2. Երկրորդ պայմանն այն է, որ հարուցիչները ջրային միջավայրում պետք է պահպանեն իրենց կենսունակությունը որոշակի ժամանակահատվածում։
3. Երրորդ պայմանն այն է, որ խմելու և տնտեսական նպատակներով ջրի օգտագործման ժամանակ ինֆեկցիոն հիվանդության հարուցիչը պետք է ներմուծվի մարդու օրգանիզմ։
Ջրաղբյուրի ջրի էպիդ վտանգի գնահատման ժամանակ հաշվի են առնում ոչ թե ինֆեկցիոն հիվանդությունների հարուցիչների, այլ սապրոֆիտ միկրոօրգանիզմների առկայությունը, որոնք հանդիսանում են ջրի էպիդ աղտոտման օժանդակ ցուցանիշներ։ Այսինքն, ջրում պաթոգեն միկրոօրգանիզմների առկայության դեպքում, սովորական աղիքային միկրոֆլորայի քանակը նշանակալիորեն ավելանում է։ Վերջինիս բացակայության դեպքում որոշակի ճշգրտությամբ կարելի է ենթադրել, որ ջուրը էպիդ վտանգ չի ներկայացնում։ Բանը նրանումն է, որ ջրում ավելի հեշտ է հայտնաբերել աղիքային սապրոֆիտ միկրոօրգանիզմները, քան հարուցիչները։
Ջրի էպիդ վտանգի գնահատման համար կիրառվում են երկու ցուցանիշներ, դրանք են՝ աղիքային ցուպիկը (դա աղիքային ցուպիկի խմբի բակտերիաների թիվն է) և երկրորդը՝ ընդհանուր միկրոբային թիվը (դա գաղութների թիվն է, որը որոշվում է սննդային միջավայրի վրա 1մլ ջրի ցանքում 37° Շ պայմաններում, 24 ժամվա ընթացքում)։ Աղիքային ցուպիկի պարունակությունը որոշվում է հետևյալ ցուցանիշներով. կոլի-տիտր և կոլի-ինդեքս։ Կոլի-տիտրը դա ջրի այն քանակությունն է (արտահայտված մլ-ով) որը պարունակում է 1 աղիքային ցուպիկ, իսկ կոլի-ինդեքսը դա 1 լիտր ջրում պարունակվող աղիքային ցուպիկի թիվն է։ Պետք է նշել, որ սրանք հակադարձ ցուցանիշներ են, այսինքն, երբ հայտնի է կոլի-ինդեքսը հեշտությամբ կարելի է որոշել կոլի-տիտրը և հակառակը։
Մեծ հիգիենիկ նշանակություն ունի նաև ջրի քիմիական կազմը, որի հետ կապված բնակչության շրջանում կարող են ի հայտ գալ ոչ ինֆեկցիոն բնույթի տարբեր հիվանդություններ։
Ինչպես վերը նշեցինք, բնական պայմաններում ջուրը պարունակում է տարբեր քիմիական էլեմենտներ ու միացություններ, որոնց կազմն ու հարաբերակցությունը կախված են աղբյուրների տեսակից (մակերեսային, ստորգետնյա ), ջրի ձևավորման պայմաններից, անտրոպոգեն և տեխնոգեն գործոններից և այլն։
Ջրային ծագման ոչ ինֆեկցիոն բնույթի հիվանդությունների առաջացումը պայմանավորված է ինչպես բնական ջրերի հիմնական քիմիական նյութերի քանակության փոփոխությամբ (այսինքն աղային կազմի), այնպես էլ միկրոէլեմենտների պարունակությամբ և տոքսիկ նյութերի առկայությամբ, որոնք կարող են հայտնաբերվել ջրաղբյուրներում կեղտաջրերով աղտոտման հետևանքով։
էնդեմիկ շրջանների ստորգետնյա ջրերում կարող Է դիտվել նաև ստրոնցիումի բարձր կոնցենտրացիաներ։ Խմելու նպատակով նման աղբյուրների օգտագործման ժամանակ երեխաների մոտ հայտնաբերվում է ոսկրային հյուսվածքի զարգացման խախտումներ, որն արտահայտվում է ատամների զարգացման ուշացումով, գաղտունի սպիացման ժամկետների երկարացումով, նվազում Է նաև կրտսեր դպրոցական տարիքի երեխաների շրջանում ներդաշնակ մորֆո-ֆունկցիոնալ զարգացումը։
Ջրում մկնդեղի բարձր կոնցենտրացիաների հետ կապված բնակչության շրջանում կարող է զարգանալ կճղակային (սմբակային) հիվանդություն, որն արտահայտվում է ոտնաթաթի մաշկի վրա կոշտուկների առաջացումով և դիտվում է որպես մկնդեղով քրոնիկական թունավորում։
Հայտնի են նաև կապարով թունավորման բռնկումներ։ Կապարի բարձր կոնցենտրացիաները խմելու ջրում (1-ից մինչև 20մգ/լ) պայմանավորված էին ջրմուղու ցանցում կապարային խողովակների օգտագործման հետ։ Սակայն, պետք է նշել, որ բնական ջրաղբյուրները ևս կարող են պարունակել կապարի վտանգավոր կոնցենտրացիաներ։
Կադմիումի հետ կապված զանգվածային թունավորումներ դիտվել են ճապոնիայում Ինիտսու գետի շրջակայքում ապրող բնակչության շրջանում։ Հիվանդությունը` իտայ-իտայ, արտահայտվում էր ոսկրերի փափկեցումով, բազմաթիվ կոտրվածքներով, ուժեղ ցավերով։ Մահացածների օրգաններում և ոսկրերում հայտնաբերվել են կադմիումի, կապարի և ցինկի բարձր կոնցենտրացիաներ։ Թունավորման պատճառ էր հանդիսացել կադմիումի հանքերի կեղտաջրերի օգտագործումը գյուղատնտեսական դաշտերի ոռոգման համար։
Նկարագրված են զանգվածային դերմատիտների առաջացման դեպքեր (Հունգարիայում)՝ կապված քրոմի աղերով աղտոտված ստորգետնյա ջրերի օգտագործման հետ։
ճապոնիայում նկարագրվել են զանգվածային թունավորումներ՝ կապված ջրային գործոնի հետ։ Մինամատա քաղաքի մոտ ծով Էին բաց թողնվում արտադրական կեղտաջրեր, որոնք պարունակում Էին մեթիլսնդիկ. վերջինս կուտակվում Էր ձկների օրգանիզմում։ Ձկնամթերքի օգտագործման դեպքում մարդկանց մոտ առաջ Էին գալիս ԿՆՀ-ի ախտահարումներ (Մինամատա հիվանդություն):
Մեկնաբանություններ նյութին: 0