Լեհ-ամերիկյան «Ազատություն» հիմնադրամը, որը հանդիսանում է Լեյն Կիրկլանդի անվան կրթաթոշակային ծրագրի հիմնադիրը և լեհ-ամերիկյան «Ֆուլբրայթ» հանձնաժողովը հայտարարում են բաց մրցույթ՝ 2012-2013 ուսումնական տարում Վարշավայի, Կրակովի, Պոզնանի, Լյուբլինի և Վրոցլավի առաջատար համալսարաններից մեկում երկու կիսամյակ ուսում ստանալու նպատակով: Մասնակցել կարող են ինչպես Հայաստանի, այնպես էլ մի շարք այլ երկրների մինչև 35 /առանձին դեպքերում մինչև 40/ տարեկան ներքոնշյալ մասնագիտություններով մագիստրոսի աստիճան ունեցող քաղաքացիները.
•Տնտեսագիտություն,
•Կառավարում,
•Հանրային կառավարում,
•Իրավագիտություն
•Հասարակագիտություն,
•Քաղաքագիտություն,
•Միջազգային հարաբերություններ:
Ցանկացողները պետք է առցանց լրացնեն հայտաձևը http://forms.kirkland.edu.pl կայքէջում և կցեն այլ անհրաժեշտ փաստաթղթերը՝ ուղարկելով Kirkland@fulbright.edu.pl էլ.փոստին մինչև ս.թ. մարտի 1-ը:
Մեկնաբանություններ նյութին: 0