• Աշխատում ենք 09 00 մինչ 20 00, Ամեն օր:
  • +374 (093) 78 78 33
  • usum@usum.am


«Կրթությունը բոլորի համար» գրքի կազմի լավագույն նախագծի մրցույթ

ՅՈՒՆԵՍԿՕ-ի կենտրոնակայանը տեղեկացնում է, որ 2012թ. երրորդ եռամսյակում լույս է տեսնելու «Կրթությունը բոլորի համար» համապարփակ դիտարկման զեկույցը: Այդ առնչությամբ նախատեսվում է լայն երկխոսության մեջ մտնել երիտասարդական կազմակերպությունների, ոչ կառավարական կազմակերպությունների, բլոգերների, համալսարանական խմբերի հետ կրթությանը, հմտությունների ձևավորմանը, աշխատատեղերին առնչվող հարցերի շուրջ:

Ի թիվս այլ նախաձեռնությունների, իրականացվելու են հետևյալ միջոցառումները. աղքատ քաղաքային և գյուղական վայրերում ապրող երիտասարդների հարցախուզում, նոր բլոգի ստեղծում, ուր երիտասարդները կարող են իրենց կարծիքը հայտնել կրթությանն առնչվող հարցերի վերաբերյալ (http://youth-skills-work.tumblr.com/), հաջորդ զեկույցը պարունակող գրքի համար կազմի լավագույն նախագծի մրցույթի անցկացում: Նշված մրցույթին կարող են մասնակցել 18-24 տարեկան երիտասարդներ, որոնք մինչև ս.թ. ապրիլի 1-ը ՅՈՒՆԵՍԿՕ-ի դիտարկմանը պետք է ներկայացնեն կրթության, հմտությունների, աշխատատեղերի վերաբերյալ իրենց մտքերն ու կարծիքներն արտացոլող արվեստի գործեր: Մրցույթում հաղթողի աշխատանքը կներկայացվի «Կրթությունը բոլորի համար» համապարփակ դիտարկման 2012թ. զեկույցում, և նա կստանա Փարիզ անվճար ճամփորդելու հնարավորություն:
Մրցույթի վերաբերյալ առավել մանրամասն տեղեկատվություն կարելի է գտնել www.efareport.unesco.orgկայքէջում:

 


18
Декабрь
0
1612

Մեկնաբանություններ նյութին: 0

avatar