• Աշխատում ենք 09 00 մինչ 20 00, Ամեն օր:
  • +374 (093) 78 78 33
  • usum@usum.am


Մեկնարկել է հավակնորդների փաստաթղթերի ընդունման գործընթացը

ՀՀ կրթության և գիտության նախարարի հրամանով փետրվարի 3-ից մեկնարկում է հանրակրթական ուսումնական հաստատության ղեկավարման իրավունքի (հավաստագրի) համար  քննության կազմակերպման գործընթացը:

Քննություններին մասնակցելու համար հավակնորդները պետք է ներկայացնեն հետևյալ փաստաթղթերը.
• դիմում նախարարի անունով /Ձև -2/.
• վերապատրաստման դասընթացներին մասնակցելու  վերաբերյալ վկայականի պատճենը.
• բարձրագույն կրթության դիպլոմի պատճենը.
• աշխատանքային գրքույկի պատճենը.
• անձնագրի պատճենը,
• 3x4 չափսի մեկ   լուսանկար։

Փաստաթղթերը ներկայացնել բնօրինակների հետ միասին:
Քննություններին մասնակցելու համար փաստաթղթերը   պետք է ներկայացնել  2012թ. փետրվարի 3-ից 17-ը ներառյալ, ժամը 1000-ից 1300-ը (բացի շաբաթ և կիրակի օրերից), Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարության անձնակազմի կառավարման վարչություն/ հասցեն` Գլխավոր պողոտա, Կառավարական տուն 3, սենյակ 613, հեռախոս` 583-483/:

18
Декабрь
0
943

Մեկնաբանություններ նյութին: 0

avatar