• Աշխատում ենք 09 00 մինչ 20 00, Ամեն օր:
  • +374 (093) 78 78 33
  • usum@usum.am


Մրցույթ` «Դպրոցների աղետներին պատրաստվածության պլանի մշակում»

ՀՀ կրթության և գիտության նախարարությունը, ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը, «Աղետների ռիսկի նվազեցման ազգային պլատֆորմ» հիմնադրամը (ԱՌՆԱՊ) և Ճգնաժամային կառավարման պետական ակադեմիան հայտարարել էին «Դպրոցների աղետներին պատրաստվածության պլանի մշակում» թեմայով մրցույթ` Հայաստանի Հանրապետությունում գործող հանրակրթական դպրոցների համար:

Մրցույթի կազմակերպմանը և անցկացմանն աջակցել են ՄԱԿ-ի մանկական հիմնադրամը, Առողջապահության համաշխարհային կազմակերպության հայաստանյան գրասենյակը, ՄԱԿ-ի զարգացման ծրագիրը, Վորլդ Վիժն Հայաստան, Փրկեք երեխաներին, բրիտանական Օքսֆամ կազմակերպությունները և Հայկական Կարմիր խաչի ընկերությունը:
Մրցույթի հիմնական նպատակն է նպաստել կրթական համակարգի և հաստատությունների աղետներին դիմակայելու ունակությունների զարգացմանը, արդիականացնել դպրոցների պատրաստվածության մակարդակը` հասցնելով այնպիսի աստիճանի, որ առկա կարողությունների և համակարգերի գործադրմամբ դպրոցներն ի վիճակի լինեն կանխատեսել, պատրաստվել և արձագանքել հնարավոր աղետներին` հաշվի առնելով տեղական պայմանները:
Մրցույթին մասնակցել են 78 հանրակրթական դպրոց: Մրցանակային տեղեր են զբաղեցրել 11-ը: Առաջին տեղը գրաված մասնակիցները պարգևատրվել են նոութբուքերով, երկրորդ տեղը ՝ համակարգիչներով և երրորդ տեղը` տպիչներով:
Մրցանակակիր դպրոցների ցանկ
I կարգի մրցանակ
Ստեփանավանի թիվ 2 միջնակարգ դպրոց - Լոռի
Վանաձորի թիվ 24 միջնակարգ դպրոց - Լոռի
II կարգի մրցանակ
Այգուտի միջնակարգ դպրոց -Գեղարքունիք
Մասիսի թիվ 1 հիմնական դպրոց- Արարատ
Երևանի թիվ 155 հիմնական դպրոց- Երևան
Ախուրյանի թիվ 1 հիմնական դպրոց- Շիրակ
III կարգի մրցանակ
Լճաշենիմիջնակարգդպրոց -Գեղարքունիք
Արտաշատի թիվ 1 միջնակարգ դպրոց -Արարատ
Մրցանակակիր
Երևանի թիվ 76 հիմնական դպրոց- Երևան
Երևանի թիվ 150 հիմնական դպրոց -Երևան

 


18
Декабрь
0
1407

Մեկնաբանություններ նյութին: 0

avatar