• Աշխատում ենք 09 00 մինչ 20 00, Ամեն օր:
  • +374 (093) 78 78 33
  • usum@usum.am


Մրցույթ Չինաստանի ժողովրդական հանրապետության ուսումնական հաստատություններում սովորելու համար /2012Թ./

Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարությունը հայտարարում է մրցույթ՝ 2012-2013 ուսումնական տարում Չինաստանի Ժողովրդական Հանրապետության բարձրագույն ուսումնական հաստատություններում բուհական և հետբուհական կրթություն ստանալու համար*/ բակալավրիատ՝ 5 տեղ, մագիստրատուրա և ասպիրանտուրա՝ 19 տեղ/: 
Մրցույթին կարող են մասնակցել հանրակրթական դպրոցների և բուհերի շրջանավարտները կամ ավարտական կուրսում/դասարանում սովորող Հայաստանի Հանրապետության քաղաքացիները:
Կրթաթոշակներին հավակնող դիմորդները պետք է ներկայացնեն՝
• դիմում՝ մրցույթին մասնակցելու համար, որտեղ պետք է նշվի նախընտրած մասնագիտությունը,
• դիմում-հարցաթերթիկ,
• չինական կողմից ներկայացված հարցաթերթիկ,
• ինքնակենսագրություն /անգլերեն/ (CV)
• 2 երաշխավորագիր /անգլերեն/,
•միջնակարգ (լրիվ) ընդհանուր կրթության ատեստատի կամ ավարտական դիպլոմի և միջուկի պատճենները` նոտարի կողմից անգլերեն թարգմանված և վավերացված, իսկ ավարտական կուրսում սովորողները՝ առաջադիմության թերթիկ /ակադեմիական տեղեկանք/ նոտարի կողմից անգլերեն թարգմանված և վավերացված, 
• անձնագրի պատճենը,
• բժշկական տեղեկանք` ըստ ներկայացվող ձևի,
• 3x4 չափի 5 գունավոր լուսանկար,
• արական սեռի անձինք ներկայացնում են զինգրքույկի պատճենը, դրան փոխարինող կցագրման վկայականը կամ զորակոչային տեղամասից համապատասխան տեղեկանք:
Հետբուհական /ասպիրանտական/ կրթության համար դիմորդները պետք է ներկայացնեն նաև`
• ռեֆերատ /հայերեն/,
• օտար լեզվի իմացությունը հաստատող վկայական և ստուգարքային թերթիկ համակարգչից օգտվելու հմտությունների վերաբերյալ` ՀՀ ԿԳ նախարարի 30.11.2010 N 1660-Ա/Ք հրամանով հաստատված անցումային շեմերին համապատասխան: 
Նախապատվությունը տրվում է չինարեն, անգլերեն և ռուսերեն լեզվի իմացությամբ դիմորդներին:
Մրցույթը անցկացվում է.
•Բակալավրի կրթական ծրագրով՝ համաձայն Հայաստանի Հանրապետության բարձրագույն ուսումնական հաստատությունների ընդունելության (ըստ բակալավրի կրթական ծրագրի) կարգի:
•Մագիստրոսի կրթական ծրագրով՝ համաձայն Հայաստանի Հանրապետության բարձրագույն ուսումնական հաստատություններում մագիստրատուրայի ընդունելության և ուսուցման կարգի:
•Ասպիրանտուրայի կրթական ծրագրերով՝ համաձայն Հայաստանի Հանրապետությունում ասպիրանտուրայի ընդունելության կարգի:
Փաստաթղթերի ընդունման վերջնաժամկետն է` 22.03.2012թ. /ներառյալ/:
Բակալավրի և ասպիրանտուրայի մրցույթները տեղի կունենան Երևանի Ջոն Կիրակոսյանի անվան թիվ 20 միջնակարգ դպրոցում (Այգեստան 9, փող.4) ս/թ մարտի 24-ից մինչև 29-ը ընկած ժամանակահատվածում: 
Մրցույթին մասնակցել ցանկացողները լրացուցիչ տեղեկությունների համար կարող են դիմել ՀՀ ԿԳՆ աշխատակազմի արտաքին կապերի և սփյուռքի վարչություն (ք. Երևան Կառավարության 3 շենք, VI հարկ, 619 սենյակ, հեռ. 56-23-64):
* Առաջնահերթությունը կտրվի կրթության և գիտության զարգացման համար գերակա հանդիսացող մասնագիտություններին:


18
Декабрь
0
1341

Մեկնաբանություններ նյութին: 0

avatar