Մրցույթ ուսուցչի թափուր աշխատատեղի համար
Հայտարարվում է մրցույթ` Կոտայքի մարզի Չարենցավանի Մ.Մաշտոցի անվան ավագ դպրոցի ինֆորմատիկա և անգլերեն լեզու առարկաների ուսուցչի թափուր տեղի համար .
Մրցույթի մասնակիցների գիտելիքների և մասնագիտական կարողությունների ստուգումն անցկացվելու է երկու փուլով` գրավոր (հանրակրթական առարկայական ուսումնական ծրագրերին համապատասխան) և հարցազրույց (մանկավարժական մասնագիտական գործնական հմտություններ):
Մրցույթին մասնակցելու համար անձը հանձնաժողովին է ներկայացնում.
1. Հանձնաժողովի անունով գրավոր դիմում`
2. Բարձրագույն կրթության մանկավարժության որակավորման աստիճանը հավաստող ավարտական փաստաթուղթ (դիպլոմ) կամ վերջին տասը տարվա ընթացքում մանկավարժական կամ ուսուցչական գործունեության առնվազն 5 տարվա աշխատանքային ստաժը հաստատող քաղվածք աշխատանքային գրքույկից
3. Անձնագրի պատճենը
4. Ինքնակենսագրություն (ձև 4)
5. Թափուր աշխատատեղը զբաղեցնելու համար մասնագիտական գիտելիքներին և աշխատանքային ունակություններին ներկայացվող պահանջների բավարարումը հավաստող փաստաթղթերի, հավաստագրերի պատճենները(դրանց առկայության դեպքում)
6. Մեկ լուսանկար` 3x4 չափի
7. Այլ պետությունների քաղաքացիները` Հայաստանի հանրապետությունում աշխատելու իրավունք
8. Հայաստանի Հանրապետության արական սեռի քաղաքացիները ներկայացնում են նաև զինգրքույկ:
Մրցույթն անցկացվելու է Չարենցավանի Մ.Մաշտոցի անվան ավագ դպրոցում 2012թ մարտի 30-ին` ժամը 14:00-ին:
Հասցե` Կոտայքի մարզ, Չարենցավանի Մ.Մաշտոցի անվան ավագ դպրոց
Փաստաթղթերն ընդունվում են մինչև 2012թ. մարտի 26-ը ներառյալ
ժամը 10:00-14:00:
Փաստաթղթերի ընդունումն ու հայեցակարգը կանցկացվի ըստ կարգի:
Տեղեկությունների համար զանգահարել 0226 4-34-92 հեռախոսահամարով:
Մեկնաբանություններ նյութին: 0