• Աշխատում ենք 09 00 մինչ 20 00, Ամեն օր:
  • +374 (093) 78 78 33
  • usum@usum.am


Մրցույթ Ռումինիայի հանրապետության բարձրագույն ուսումնական հաստատություններում սովորելու համար /2012թ./

Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարությունը հայտարարում է մրցույթ՝ 2012-2013 ուսումնական տարում Ռումինիայի բարձրագույն ուսումնական հաստատություններում բուհական /6 տեղ՝ 3 բակալավրիատ, 3 մագիստրատուրա**/ և հետբուհական /2 տեղ՝ ասպիրանտուրա/ կրթություն ստանալու համար*:
Մրցույթին կարող են մասնակցել հանրակրթական դպրոցների և բուհերի շրջանավարտները կամ ավարտական կուրսում/դասարանում սովորող Հայաստանի Հանրապետության այն քաղաքացիները, ովքեր տիրապետում են անգլերեն կամ ռումիներեն լեզուներին:
Կրթաթոշակներին հավակնող դիմորդները պետք է ներկայացնեն՝
• դիմում՝ մրցույթին մասնակցելու համար, որում պետք է նշվի նախընտրած մասնագիտությունը,
• դիմում-հարցաթերթիկ,
• ռումինական կողմից ներկայացված հարցաթերթիկ,
• ինքնակենսագրություն /անգլերեն/(CV),
• միջնակարգ (լրիվ) ընդհանուր կրթության ատեստատի պատճենը կամ
ավարտական վկայականի և միջուկի պատճենները, իսկ ավարտական դասարանում կամ կուրսում սովորողները՝ առաջադիմության թերթիկ /ակադեմիական տեղեկանք/ նոտարի կողմից անգլերեն թարգմանված և
ՀՀ արդարադատության նախարարության կողմից լեգալացված /ապոստիլ/:
• ծննդյան վկայականի պատճենը՝ նոտարի կողմից անգլերեն թարգմանված և
ՀՀ արդարադատության նախարարության կողմից լեգալացված /ապոստիլ/,
• անձնագրի պատճեն,
• բժշկական տեղեկանք արտերկիր մեկնելու համար՝ նոտարի կողմից անգլերեն թարգմանված և ՀՀ արդարադատության նախարարության կողմից լեգալացված /ապոստիլ/:
• 3x4 չափսի 6 լուսանկար,
• արական սեռի անձինք՝ զինգրքույկի պատճենը, դրան փոխարինող կցագրման վկայականը կամ զորակոչային տեղամասից համապատասխան տեղեկանք:
• հետբուհական /ասպիրանտական/ կրթության համար դիմորդները ներկայացնում են նաև.
• ռեֆերատ՝ հայերեն լեզվով,
• օտար լեզվի իմացությունը հաստատող վկայական և ստուգարքային թերթիկ
• համակարգչից օգտվելու հմտությունների վերաբերյալ` ՀՀ կրթության և գիտության նախարարի 30.11.2010 N 1660-Ա/Ք հրամանով հաստատված անցումային շեմերին համապատասխան:
  Մրցույթը անցկացվում է.
• Բակալավրի կրթական ծրագրով՝ համաձայն Հայաստանի Հանրապետության բարձրագույն ուսումնական հաստատությունների ընդունելության (ըստ բակալավրի կրթական ծրագրի) կարգի:
• Մագիստրոսի կրթական ծրագրով՝ համաձայն Հայաստանի Հանրապետության բարձրագույն ուսումնական հաստատություններում մագիստրատուրայի ընդունելության և ուսուցման կարգի:
• Ասպիրանտուրայի կրթական ծրագրերով՝ համաձայն Հայաստանի Հանրապետությունում ասպիրանտուրա ընդունելության կարգի:
Փաստաթղթերի ընդունման վերջնաժամկետն է` 09.03.2012թ. /ներառյալ/:
Բակալավրի և ասպիրանտուրայի մրցույթները տեղի կունենան Երևանի Ջոն Կիրակոսյանի անվան թիվ 20 միջնակարգ դպրոցում (Այգեստան 9, փող.4) ս/թ մարտի 13-ից մինչև 23-ը ընկած ժամանակահատվածում:
Մրցույթին մասնակցել ցանկացողները լրացուցիչ տեղեկությունների համար կարող են դիմել ՀՀ ԿԳՆ արտաքին կապերի և սփյուռքի վարչություն
(ք. Երևան Կառավարության 3 շենք, VI հարկ, 619 սենյակ, հեռ. 56-23-64):
* Առաջնահերթությունը կտրվի կրթության և գիտության զարգացման համար գերակա հանդիսացող մասնագիտություններին:
** մագիստրատուրայի 2 տեղ կտրամադրվի աստվածաբանություն մասնագիտությանը:


18
Декабрь
0
1056

Մեկնաբանություններ նյութին: 0

avatar