• Աշխատում ենք 09 00 մինչ 20 00, Ամեն օր:
  • +374 (093) 78 78 33
  • usum@usum.am


Սեմինարի հրավեր. Live@Edu-ն՝ որպես ուսուցչի և սովորողի աշխատանքի կազմակերպման, ուսումնական, հետազոտական աշխատանքի արդյունքների պահպանման և

Սեմինարի հրավեր. Live@Edu-ն՝ որպես ուսուցչի և սովորողի աշխատանքի կազմակերպման, ուսումնական, հետազոտական աշխատանքի արդյունքների պահպանման և փոխանցման էլեկտրոնային հարմար միջավայր

Հրավիրում ենք սեմինարի: Live@Edu-ն՝ որպես ուսուցչի և սովորողի աշխատանքի կազմակերպման, ուսումնական, հետազոտական աշխատանքի արդյունքների պահպանման և փոխանցման էլեկտրոնային հարմար միջավայր։
Սիրով հրավիրում ենք մասնակցելու սեմինարի, որը կանցկացվի Մխիթար Սեբաստացի կրթահամալիրի մասնագետների կողմից «Live@Edu-ն՝ որպես ուսուցչի և սովորողի աշխատանքի կազմակերպման, ուսումնական, հետազոտական աշխատանքի արդյունքների պահպանման և փոխանցման էլեկտրոնային հարմար միջավայր» թեմայով:
Սեմինարը կավարտվի քննարկումով:
Նշենք, որ Մխիթար Սեբաստացի կրթահամալիրը 2009 թվականին ընդգրկվել էր Մայսքրոսոֆթի Նորարար դպրոցներ միջազգային ծրագրում, մասնակցելով մեկամյա շարունականան աշխատանքների, կրթությունը վերափոխելու, տեխնոլոգիաները դպրոց բերելու և նորարության ուժը տարածելու համար:
Համառոտ տեղեկատվությոն Նորարար դպրոցներ ծրագրի մասին: Մայքրոսոֆթի "Գործընկերներ ուսման ոլորտում" ծրագրի շրջանակներում "Նորարար Դպրոցներ" ծրագրին և ռեֆորմների ինտենսիվ գործընթացին մասնակցելու համար ամբողջ աշխարհից ընտրվում են դպրոցներ: Դպրոցներն ընտրվում են իրենց ամբողջ ներուժով ստեղծելու ճկուն, փոխանցելի և վստահելի մոդելներ, որոնք կարող են ազդեցություն ունենալ և փոխանցել իրենց փորձն ու ստեղծված մոդելները այլ դպրոցների` թե իրենց երկրներում, թե տարածաշրջանում և թե ամբողջ աշխարհում:
Մխիթար Սեբաստացի կրթահամալիրն առաջինն է ընդգրկվել Live@Edu ծրագրում, ակտիվորեն կիրառել ծառայության տրամադրած բոլոր հնարավորությունները՝ ընդգրկելով, ուսուցիչներին, սովորողների և ծնողներին:
Նաև իրականացրել է մի շարք թրեյնինգներ այլ դպրոցների ուսուցիչների համար, կիսելով իրենց փորձը և գիտելիքները:
Live@Edu ծառայության վերաբերյալ նախնական տեղեկատվություն ստանալու համար կարող եք այցելել հետևյալ կայքը www.itn.am 
Սեմինարը տեղի կունենա Մայքրոսոոֆթի Իննովացիոն կենտրոնում փետրվարի 2-ին, ժամը 11-13-ը: Մուտքն ազատ է, առանց նախնական գրանցման: 
Ակնկալում ենք Ձեր ակտիվ մասնակցությունը:

Մայքրոսոֆթ Ինովացիոն Կենտրոն

Հասցե՝

ՀՀ Պետական Ճարտարագիտական Համալսարան Շենք հ.10, 6-րդ հարկ
www.micarmenia.am



18
Декабрь
0
1160

Մեկնաբանություններ նյութին: 0

avatar