• Աշխատում ենք 09 00 մինչ 20 00, Ամեն օր:
  • +374 (093) 78 78 33
  • usum@usum.am


«Սիրե՛ք պոետի գույները» խորագրով համահայկական մանկապատանեկան նկարչական մրցույթ-փառատոն-2012

Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարությունը 2012 թվականին կազմակերպում է համահայկական մանկապատանեկան նկարչական 3-րդ մրցույթ-փառատոնը` «Սիրե՛ք պոետի գույները» խորագրով:
Մրցույթի նպատակն է խրախուսել հայ պոեզիայի իմացությունը, նպաստել հայ մանուկների և պատանիների մոտ պատկերավոր մտածողության զարգացմանը, զգացական աշխարհի հարստացմանը` կիրառելով բանաստեղծական արվեստի հանդեպ գեղագիտական մոտեցում:
Մրցույթ-փառատոնին կարող են մասնակցել նկարչության հանդեպ սեր և կարողություն դրսևորող 6-18 տարեկան հայերեն ուսուցմամբ վարժարանների և կրթօջախների (այդ թվում` մեկօրյա), մշակութային կենտրոնների սաները, ինչպես նաև այլ դպրոցներ հաճախող հայ և օտարազգի պատանիներ:
Մրցույթ-փառատոնը նվիրված է հայ պոեզիային և մասնակիցներից ակնկալվում է վերլուծական և ստեղծագործական անդրադարձ հայ պոետիկ արվեստին առհասարակ կամ առանձին երկերին (անկախ իրենց թեմատիկայից), բանաստեղծների կերպարներին կամ հայ պոեզիայի զարգացման որևէ փուլին կամ հանգուցային պոետներին:
Հնարավորության դեպքում, ցանկալի է կրթական հաստատության կամ երկրի կողմից նկարների կենտրոնացված առաքումը` տարբեր տարիքի հատկապես հաջողված նկարների ընտրությամբ:
Մասնակիցները պետք է դիմեն nkarchakan@gmail.com էլեկտրոնային հասցեով մինչև հունիսի 3-ը ներառյալ:
Մրցույթ-փառատոնի առաջին փուլում հաղթողների աշխատանքները կներկայացվեն Գեղագիտության ազգային կենտրոնի ցուցահանդեսում, որը տևելու է հոկտեմբերի առաջին տասնօրյակից մինչև նոյեմբերի առաջին տասնօրյակը: Ցուցահանդեսին մասնակցած բոլոր աշխատանքները կտպագրվեն ցուցահանդեսի ալբոմում:
Մասնագիտական հանձնաժողովի եզրակացության, ինչպես նաև ցուցահանդեսի հանդիսատեսի քվեարկության արդյունքներով հոկտեմբերի առաջին տասնօրյակում կհայտարարվեն երկրորդ փուլի հաղթողները: Մրցույթ-փառատոնի առաջին փուլի բոլոր հաղթողները կստանան ցուցահանդեսի ալբոմ: Երկրորդ փուլում հաղթողները կստանան նաև հիմնական և խրախուսական մրցանակներ: Իսկ հիմնական 10 հաղթողները կհրավիրվեն Երևան մեկշաբաթյա մշակութային ծրագրով: 
Այցելության ընթացքում ծախսերը հոգում են կազմակերպիչները: Մասնակիցները հոգում են ճանապարհածախսը:
Համահայկական մանկապատանեկան նկարչական 3-րդ մրցույթ-փառատոնի շրջանակներում նախատեսվում են նաև լրացուցիչ միջոցառումներ: 
Մրցույթ-փառատոնին մասնակցող դպրոցների մանկավարժների համար կկազմակերպվի և կտեսագրվի սեմինար, որը ապրիլ ամսին կտեղադրվի Գեղագիտության ազգային կենտրոնի պաշտոնական www.nca.am կայքում:
Փառատոնի շրջանակներում ցուցադրության մեկ ամսվա ընթացքում կկազմակերպվի մանկական պոեզիայի մրցույթ: Մրցույթը անցկացվելու է «Էդիտ Պրինտ» հրատարակչության աջակցությամբ: Ներկայացված մանկական բանաստեղծություններից լավագույնը կտպագրվեն առանձին գրքույկով, որը կտրամադրվի հեղինակներին:
Նախատեսվում են նաև այլ տեսակի միջոցառումներ Հայաստանի և Սփյուռքի մասնակիցների համար:
Սույն հայտարարությանը կցվում է մրցույթ-փառատոնի նկարագրությունը:
Հավելյալ հարցերով կարելի է դիմել Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարություն.
հեռ. +374 10 58-13-91 
ֆ‎աքս. +374 10 52-73-43 
Էլ.փոստ. spyurq@yahoo.com
Կայքէջ. www.edu.am, www.armedu.am
Էջ Facebook-ում. «Սփյուռքի բաժին ՀՀ կրթգիտնախ»

Գեղագիտության ազգային կենտրոն.
հեռ. 374 10 52-75-60 
Էլ.փոստ. nkarchakan@gmail.com
Կայքէջ. www.nca.am
Էջ Facebook-ում. «National Center of Aesthetics»

 


18
Декабрь
0
1885

Մեկնաբանություններ նյութին: 0

avatar