ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանի հրամանով հաստատվել է հանրակրթական ուսումնական հաստատության ղեկավարման իրավունքի/ հավաստագրի/ համար հավակնորդների քննության և հավաստագրման ժամանակացույցը: Հավաստագրման քննությունները կմեկնարկեն 2012 թվականի փետրվարի 28-ից Երևանի Խ.Դաշտենցի անվան թիվ 114 ավագ դպրոցում /հասցե` ք. Երևան, Կենտրոն, Հանրապետության 73/: Քննությունները տեղի կունենան փետրվարի 28-ին, մարտի 1,2,6,14,16,20,22,23-ին: Քննությունների մեկնարկը ժամը 9.30-ին:
Մեկնաբանություններ նյութին: 0