• Աշխատում ենք 09 00 մինչ 20 00, Ամեն օր:
  • +374 (093) 78 78 33
  • usum@usum.am

Առևտրային քաղաքականություն. մաքսատուրք

  • Ներբեռնումներ: 175
  • Դիտումներ: 1361
  • Տնտեսագիտություն (Էկոնոմիկա)
  • 21/Սեպտեմբեր/2017

ՀԱՎԱՆԻՐ ԿԻՍՎԻՐ ՏԱՐԱԾԻՐ 

Առևտրային քաղաքականություն. մաքսատուրք
Համաշխարհային առևտրի տեսությունը, իր նախապայմանների շրջանակում, հիմնավորում է, որ ազատ առևտուրը, առնվազն փոքր երկրի համար, ամենից արդյունավետ քաղաքականությունն է։ Սակայն երկրները ավանդաբար դիմում են առևտրի սահմանափակման այս կամ այն եղանակներին, որոնցից առավել հաճախ կիրառվողը ներմուծման հարկն է՝ մաքսատուրքը: Որոշ երկրներում, գերակշռաբար առաջնային ապրանքների, օրինակ՝ նավթի արտահանման նկատմամբ, կիրառվում են նաև արտահանման մաքսատուրքեր։ Հայաստանում արտահանման մաքսատուրքեր, բնականորեն, չեն կիրառվում, իսկ, օրինակ, ԱՄՆ-ում դրանց կիրառումը արգելվում է սահմանադրությամբ: Բազմաթիվ երկրներում լայնորեն կիրառվում են նաև առևտրի ‘ոչ մաքսային սահմանափակումներ, որոնցից հատկապես նշանակալի են ներմուծման (երբեմն նաև արտահանման) քանակական սահմանափակումները՝ քվոտա, ու ներքին արտադրության կամ արտահանման լրավճարները՝ սուբսիդիա:
Առևտրի սահմանափակումների հետևողական նվազեցումը իրականացվում է Առևտրի համաշխարհային կազմակերպության շրջանակում: ԱՀԿ գործունեության արդյունքում արդյունաբերական ապրանքների ներմուծման միջին մաքսատուրքը ետպատերազմյան շրջանի ավելի քան 45%–ից ներկայումս նվազ քան 4% է կազմում։ Այնուհանդերձ, Զարգացած երկրներում շարունակում են համեմատաբար բարձր մնալ Զարգացող երկրների համար մեծ հետաքրքրություն ներկայացնող ապրանքների, հատկապես՝ գյուղմթերքների ներմուծման սահմանափակումները: 
 


Մեկնաբանություններ նյութին: 0

avatar