• Աշխատում ենք 09 00 մինչ 20 00, Ամեն օր:
  • +374 (093) 78 78 33
  • usum@usum.am

Գնագոյացումը արժեթղթերի շուկայում

  • Ներբեռնումներ: 191
  • Դիտումներ: 1489
  • Տնտեսագիտություն (Էկոնոմիկա)
  • 16/Սեպտեմբեր/2017

ՀԱՎԱՆԻՐ ԿԻՍՎԻՐ ՏԱՐԱԾԻՐ 

Բովանդակություն

1.    Ներածություն. 
2.    Գին և գնագոյացում: Գնագոյացման էությունը 
3.    Գնագոյացումը ֆոնդային բորսայում և դրա էությունը 
4.    Ֆինանսական ակտիվների գնագոյացումը 
4.1. Բաժնետոմսերի գնագոյացումը 
4.2. Պարտատոմսերի գնագոյացումը 
4.3 Ածանցյալ արժեթղերի գնագոյացումը. 
5.Եզրակացություն. 

 
Համաձայն ՀՀ քաղաքացիական օրենսգրքի` ֆինանսական շուկայի այն հատվածը, որն ընդգրկում է արժեթղթերի ծագման, տեղաբաշխման և  շրջանառության հետ կապված հարաբերությունների ամբողջությունը, և որտեղ որպես ֆինանսական գործիքներ են հանդես գալիս արժեթղթերը , կոչվում է Արժեթղթերի շուկա: 
Արժեթղթերի շուկան տնտեսագիտության տեսանկյունից մի վայր է, որտեղ միավորվում են կապիտալի առաջարկը և պահանջարկը: Արժեթղթերի շուկան, որպես ֆինանսական շուկայի բաղկացուցիչ մաս կապիտալիզացիայի ծավալով և ենթակառուցվածքների զարգացվածության աստիճանով համապատասխանում է տվյալ երկրի զարգացվածության աստիճանին: Արժեթղթերի շուկայի ուսումնասիրությունը անհնար է առանց շուկայի գործառույթների բացահայտման և գնահատման չափանիշների, մոտեցումների մշակման և հիմնավորման: Ժամանակակից արժեթղթերի շուկան բնութագրվում է այնտեղ իրականացվող գործառնությունների  քանակով և մասնակիցների բազմազանությամբ: Տնտեսագիտական ժամանակակից գրականության մեջ չկան արժեթղթերի շուկայի գործառույթների բացահայտման ու գնահատման կոնկրետ չափանիշներ, մոտեցումներ, սակայն գործառույթների դասակարգման գործում դրանք ունեն ընդհանուր գծեր, իսկ հիմնական տարբերությունների պատճառը միևնույն երևույթը տարբեր տեսանկյուններից դիտարկելն է: 
 


Մեկնաբանություններ նյութին: 0

avatar