• Աշխատում ենք 09 00 մինչ 20 00, Ամեն օր:
  • +374 (093) 78 78 33
  • usum@usum.am

Հավանականության տրամաբանությունը որպես բարձրագույն տրամաբանություն

  • Ներբեռնումներ: 122
  • Դիտումներ: 1241
  • Հոգեբանություն
  • 16/Սեպտեմբեր/2017

ՀԱՎԱՆԻՐ ԿԻՍՎԻՐ ՏԱՐԱԾԻՐ 

Հավանականության տրամաբանությունը որպես բարձրագույն տրամաբանություն

Մտահանգումը մտքի այնպիսի ձև է ,որտեղ մեկ կամ մի քանի դատողություններից բխեցվում է մի նոր դատողություն:Եթե մենք ունենք օրինակ,հետևյալ դատողությունները` ՚Երկու հակադիր թվերի գումարը հավասար է զրոյիՙ, ՚x-ի և -x-ի գումարը հակադիր թվերի գումար էՙ,ապա այդ դատողություններից բխում է, որ ՚ x-ի և -x-ի գումարը հավասար է զրոյիՙ:
 Այն դատողությունները,որոնցից բխում է նոր գիտելիք,նոր դատողություն,կոչվում են նախադրյալներ:Իսկ այն դատողությունը,որը բխում է տվյալ նախադրյալներից ,ընդունված է անվանել եզրակացություն:Բերված օրինակում նախադրյալներն են՚Երկու հակադիր թվերի գումարը հավասար է զրոյիՙ և ՚x-ի և -x-ի գումարը հակադիր թվերի գումար էՙ դատողություննեւը,իսկ ՚ x-ի և -x-ի գումարը հավասար է զրոյիՙ դատողությունը հանդես է գալիս որպես եզրակացություն:
Որպեսզի մտահանգման միջոցով ճշմարիտ եզրակացության հանգենք,անհրաժեշտ է  պահպանել հետևյալ երկու պայմանը. ա/մտահանգման նախադրյալները պետք է լինեն ճշմարիտ դատողություններ,այսինքն` համապատասխանեն օբյեկտիվ իրականությանը և բ/անհրաժեշտ է մտահանգման ընթացքում պահպանել մտածողության օրենքների պահանջները,տվյալ տիպի մտահանգման կանոնները:
Մտահանգումները կարելի է դասակարգել տարբեր սկզբունքներով կամ բաժանել տարբեր հիմքերով:Նախ բոլոր մտահանգումները բաժանվում են երկու հիմնական խմբի`անհրաժեշտ և ճշմարտանման մտահանգումների:
 


Մեկնաբանություններ նյութին: 0

avatar