Համայնքի տեղական ինքնակառավարման մարմիններին (ՏԻՄ-երին) Սահմանադրությամբ և օրենքներով վերապահված լիազորությունների իրականացման համար ՏԻՄ-երը պետք է կատարեն մի շարք գործառույթներ, որոնցից կարևորագույններց մեկը համայնքի ֆինանսական միջոցների արդյունավետ կառավարման գործառույթն է: Համայնքի ֆինանսական կառավարման <<սիրտը>> համայնքի բյուջեն է, որի ձևավորումն, ըստ էության, համայնքի սահմանափակ ֆինանսական միջոցների բաշխումն է համայնքային ծառայությունների, ծրագրերի և միջոցառումների միջև այնպես, որպեսզի առավել արդյունավետ բավարարվեն համայնքի հանրության կարիքներն ու պահանջները:
Համայնքի բյուջեն էական նշանակություն ունի տեղական ինքնակառավարման համակարգում և մեծ ազդեցություն ունի համայնքների սոցիալ-տնտեսական զարգացման գործում: Բացի դրանից մեծ է համայնքի բյուջե դերը և սոցիալ-տնտեսական նշանակությունն ու դրա փոխկապվածությունը տնտեսության տարբեր ոլորտների հետ: Այն մեծ ազդեցություն ունի պետության սոցիալ-տնտեսական ծրագրերի իրացման ու կայացած և զարգացած տնտեսություն ձևավորելու գործում: Ուստի, նպատակաուղղված ու հիմնավորված սկզբունքների վրա մշակված բյուջեն թույլ կտա տնտեսական գործընթացների կառավարման և ցանկալի արդյունքների ստացման առումով ապահովել հասարարակական առաջընթաց:
Վճարման մասին ինֆորմացի
Առաքման մասին Ինֆորմացիա