Ժամանակակից կապիտալիստական երկրների մեծ մասում ֆիրմաների (կազմակերպություններ կամ տնտեսավարող սուբյեկտներ) ֆինանսական պլանավորումը իրականացվում է հատուկ ֆինանսական մարմինների և ինստիտուտների կողմից, որը հիմնավորված է գիտականորեն և կազմվում է էլ ավելի կատարելագործված մեթոդով: Ֆինանսական պլանավորումը սերտորեն կապված է ֆինանսական վերահսկման գործընթացի հետ: Ֆինանսական պլանավորումը իրենից ներկայացնում է պետության բոլոր գործող օղակներում ֆինանսական ռեսուրսների շարժի և ֆինանսական հարաբերությունների գիտակցված գործընթաց, որի արդյունքում ակնկալվում է դրական արդյունք սահմանված որոշակի ժամանակաշրջանի համար: Շուկայական տնտեսավարման պայմաններում ֆինանսական պլանավորումը իրենից ներկայացնում է տնտեսավարող սուբյեկտների համար ամփոփ փաստաթուղթ (բիզնես-պլան), հիմնականում կազմվում է ինքնուրույնության սկզբունքով ձեռնարկատերերի կամ սեփականատերերի կողմից 1-5 տարի ժամկետով: Ֆինանսական պլանավորման և ֆինանսական վերահսկողության օբյեկտը ֆինանսներն են և նրանց վերահսկումը պետության ֆինանսական բոլոր օղակներում: Վերահսկողությունը պետության ֆինանսական բոլոր օղակներում հանդես է գալիս որպես ֆինանսական կառավարման կարևորագույն գործառույթ:
Վճարման մասին ինֆորմացի
Առաքման մասին Ինֆորմացիա