Բովանդակություն
Ներածություն………………………………………………………………………………..2
Գլուխ 1. Արտագրության տեսակները տարրական
դասարաններում…………………………………………………………………………….4
1.1. Ընդօրինակման արտա•րություն…………………………………………………8
1.2. Ստեղծագործական բնույթի արտագրություններ……………………………..12
Գլուխ 2. Լաբորատոր դասեր արտագ•րության տեսակների
ուսուցման վերաբերյալ……………………………………………………………………17
Եզրակացություն…………………………………………………………………………...23
Օգտագործված գրականության ցանկ………………………………………………….25
'
Մայրենի լեզվի տարրական դասընթացի հիմնական նպատակներից մեկը աշակերտների մեջ անսխալ գրելու և մտքերը գրավոր արտահայտելու հմտության կամ գրավոր խոսքի մշակումն է: Ինչպես կարդալու և բանավոր խոսքի, այնպես էլ գեղեցիկ ու անսխալ գրելու և ինքնուրույն գրավոր խոսքի ուսուցման հիմքերը դրվում են տարրական դասարաններում:
Կարդալն ու գ•րելը ընդհանուր կրթության համար հենքային ունակություններ են, որոնց վրա գործնականորեն կառուցվում է երեխայի հետագա ողջ ուսումնական գործունեությունը: Ժամանակին և բավարար մակարդակով այս ունակություններին չտիրապետող երեխան անպայմա դժվարանա ուսումնական գործունեության մեջ: Այսինքնª երեխայի դպրոցում ունեցած ուսումնական հաջողությունները պայմանավորված են մասնավորապես նրաª կարդալու և •րելու կարողությունների մակարդակով: