Բովանդակություն
Ներածություն……………………………………………………………………………….2
Գլուխ 1. Ընդհանուր հասկացություն հիշողության մասին…………………………..3
Գլուխ 2. Հիշողության տեսակները………………………………………………………5
Գլուխ 3. Հիշողության անհատական տարբերությունները…………………………..8
Եզրակացություն…………………………………………………………………………..10
Օգտագործված գրականության ցանկ………………………………………………….10
Հիշողության ժամանակակից հետազոտություններում որպես կենտրոնական պրոբլեմ հանդես է գալիս նրա մեխանիզմների հարցը: Մտապահման մեխանիզմների մասին այս կամ այն պատկերացումները հիմք են հանդիսանում հիշողության տարբեր տեսությունների համար:
Հիշողության մեխանիզմների և օրինաչափությունների ուսումնասիրման երկու ավանդական մակարդակների` հո•եբանականին և նեյրոֆիզիոլոգիականին, այժմ ավելացել է նաև երրորդը` կենսաքիմիականը: Տեսությունների առաջին խումբը միավորվում է այսպես կոչված զուգորդական ուղղության մեջ: