Իրավաբանական պրակտիկայում լայնորեն օգտագործում են բժշկական, հոգեբուժական, ձեռագրական, հաշվապահական և այլ տիպի փորձաքննություններ: Բոլոր դեպքերում, փորձաքննությունը բնութագրվում է որպես հետազոտություն, որն իրագործում է փորձագետը հատուկ գիտելիքների հիման վրա: Կիրառելով այդ գիտելիքները փորձագետը տալիս է իր եզրակացությունը, որը ապացույց է ծառայում տվյալ գործի համար: