Ներածություն
Իսլամը , բացի սուննի-շիա բաժանումից , որը հիմնականն էր և շարունակում է մնալ այդպիսին մեր օրերում ,ժամանակի ընթացքում ունեցավ նաև աղանդավորական բնույթի այլ բաժանումներ: Ասվածը հատկապես վերաբերում է շիիզմին:Շիիզմի ներսում նոր ուղղությունների ձևավորումը տեղի ունեցավ 7-րդ դարի կեսերին , երբ ասպարեզ իջավ իսմայիլականությունը ,որը , դուրս գալով աղանդավորական-դավանաբանական շրջանակներից ձեռք բերեց քաղաքական բովանդակություն , ցնցելով ամբողջ իսլամական աշխարհը:Սակայն նրա ՝ որպես առանձին կրոնագաղափարախոսություն , վերջնական ձևավորումը տեղի է ունեցել 9-րդ դարի վերջերին: Շիիզմը խարսխված է իմամի և իմամության սկզբունքի վրա , որը համարվում է հիմնական տարաձայնություններից մեկը ուղղափառ սուննիզմի հետ: Բայց շիաների մոտ ևս չկա միասնական կարծիք այդ հարցի վերաբերյալ, որի ցայտուն օրինակն է իսմաիլականությունը:Իսմաիլականությունը ծագել է շիական վեցերորդ իմամ Ջաֆար աս Սադիկի մի վիճահարույց քայլի հետևանքով: Իմամ Ջաֆար աս Սադիկը ինքը իմամական շիականության ամենահետևողական կոմնակիցն էր և ճանաչում էր այդ ուղղության գլխավոր դոգման ՝ իմամների հետևողական հաջորդայնությունը:Այդ հերթականությունը կամ իմամների մեկը մյուսին հաջորդելու կարգի խախտումը համարվում է մեծագույն նահանջ շիականության հիմնադրույթներից , որը , սովորաբար դառնում է պառակտման աղբյուր: Վեցերորդ իմամ Ջաֆար աս Սադիկը դեռևս իր կենդանության օրոք յոթերորդ իմամ նշանակեց իր կրտսեր որդուն ՝ Մուսա ալ Կազիմին, իմամությունից զրկելով մինչ այդ իմամ նշանակված իր ավագ որդուն ՝ Իսմայիլին: Իմամ Ջաֆարի կողմնակիցները և հետևորդները նրա այդ որոշումը համարեցին օրինական և որպես իմամ ճանաչեցին Մուսա ալ Կազիմին և նրա հետևորդներին ՝ մինչև տասներկուերորդ իմամ Մուհամմադը: Սակայն շիաների մի մասը հրաժարվեց ճանաչել Ջաֆարի այս որոշումը գտնելով, որ նա իրավունք չուներ Իսմայիլին զրկել իմամությունից , քանի որ յուրաքանչյուր հաջորդ իմամի նշանակումը չի կարող տեղի ունենալ նախորդի ցանկությամբ , քանի որ իմամ նշանակվելը աստվածային բարեհաճություն է : Ահա այս հողի վրա տեղի ունեցավ շիաների պառակտումը իմամականների և իսմայիլականների: Այն շիաները,ովքեր կողմնակից էին իմամների դիմաստիական սկզբունքի և , ելնելով դրանից օրինական իմամ ճանաչեցին Իսմայիլին , իսկ վերջին իմամ ՝ Իսմայիլի որդուն ՝ Մուհամմադին , կոչվեցին իսմաիլականներ: Իսկ նրանք , ովքեր օրինական համարեցին Ջաֆարի որոշումը և իմամ ճանաչեցին Մուսա ալ Կազիմին և նրան հաջոդած ևս հինգ իմամներին , որոնց ընդհանուր թիվը կազմում է 12 , կոչվեցին շիա իմամականներ կամ տասներկուականներ: Սակայն իսմաիլականների մեջ ևս պառակտում տեղի ունեցավ. ովքեր վերջին ՝ յոթերորդ իմամ էին ընդունում Մուհամմադ իբն Իսմաիլին և սպասում էին նրա վերադարձին թաքստոցից , կոևվեցին յոթականներ: Իսմաիլականների մի խումբ ընդունում էին Մուհամմադ իբն Իսմաիլի տղաներից մեկի և նրա հաջորդների իմամությունը , նրանց համարելով ծպտյալ իմամներ: Դրա հետ մեկտեղ նրանք գտնում էին , որ իրենց կոմնակիցների մեջ կա ընտրյալների մի խումբ , որին հայտնի է ծպտյալ իմամների անունները և նչանց գտնվելու վայրը: Հետագայում, 10-րդ դարի սկզբներից , իսմաիլականների այս թևի հետևորդները կոչվեցին Ֆաթիմյան իսմաիլականներ ՝ Մուհամմադ մարգարեի աղջկա և Ալիի կնոջ ՝ Ֆաթիմայի անունով:Դրանով նրանք ընդգծում էին իրենց անմիջական կապը մարգարեի տոհմի և Ալիի հետ :
Այս գաղափարախոսության կրողները 909թ. Հյուսիսային Աֆրիկայում հիմնեցին Ֆաթիմյան հզոր խալիֆայությունը , որն իր մեջ ներառեց գրեթե ողջ Հյուսիսային Աֆրիկան և Եգիպտոսը: Ֆաթիմյանները իշխեցին 909-1171թթ.: Սակայն արդեն 11-րդ դարի սկիզբներից սկսվեց Ֆաթիմյանների աստիճանական անկումը և հայազգի վեզիրների կառավարման շրջանը ՝ սկսած Բադր ալ Ջամալիից: Հայազգի վեզիրները շուրջ հարյուր տարով հետաձգեցին Ֆաթիմյանների անկումը:
Գրականության ցանկ ՝
1.Մսրյան Գևորգ Ականավոր հայերը Եգիպտոսի մեջ
2.Հովհաննիսյան Նիկոլայ Արաբական երկրների պատմություն