<<ԿՐԹԱՐԱՆ ՍՈՆԱ>> ուսումնական և խորհրդատվական կենտրոնը ստեղծվել է 2011 թ-ին: Չնայած իր կարճ կենսագրությանը, կենտրոնն արդեն լայն ճանաչում է ստացել և վայելում է այցելուների վստահությունը: Կենտրոնում դասավանդվում են մեծ պահանջարկ վայելող մասնագիտություններ: Մենք հասկանում ենք, որ լավագույն արդյունքներ ստանալու համար պետք է համագործակցել հմուտ մասնագետների հետ:Մեր դասախոսական կազմը բաղկացած է լավագույն մասնագետներից, որոնցից շատերը հայտնի են հանրապետությունում:
Դասավանդման մեթոդներն ընտրված են այնպես, որպեսզի ուսումնական պրոցեսը լինի հաճելի և հեշտ ըմբռնելի:Այդ մասին հոգացել են նաև մեզ հետ համագործակցող հոգեբանները:
Կենտրոնն ունի համապատասխան լսարաններ, գույք և ժամանակակից սարքավորումներ: Մեզ մոտ տարիքային սահմանափակումներ չկան: Աշխատում ենք երկուշաբթիից շաբաթ առավոտյան ժ. 10.00-ից մինչև երեկոյան ժ.21.00-ը: Մենք համագործակցում ենք նաև հիմնարկությունների հետ` կորպորատիվ պարապմունքներ կազմակերպելով նրանց աշխատակիցների համար:
Ավարտելիս ուսանողները պատրաստ են լինում աշխատանքի, քանի որ դասընթացի մեջ մեծ տեղ է հատկացվում մասնագիտության գործնական, կիրառական կողմին: Նրանք ստանում են համապատասխան վկայական: Տարբեր կազմակերպություններ հաճախ են մեզ դիմում` առաջարկելով թափուր աշխատատեղեր մեր շրջանավարտների համար: Այսպիսով, մենք հաճախ մեր ուսանողներին օգնում ենք նաև համապատասխան աշխատանքի տեղավորվելու հարցում:
Օտար լեզուներ
Մեր դասընթացի հիմնական նպատակն է բարելավել Ձեր լեզվական հմտությունները: Մեզ համար կարևոր է զարգացնել ուսուցանվող լեզվով Ձեր խոսելու և հասկանալու կարողությունը: Մենք կիրառում ենք հետևյալ մեթոդը մեր կրթարանում՝Հաղորդակցական մեթոդ, այսինքն խոսելով սովորել լեզուն: Դուք կմասնակցեք զանազան քննարկումների, կկազմեք երկխոսություններ, կդիտեք ֆիլմեր, կլսեք տվյալ լեզվակիրների կենդանի խոսքը, կաշխատեք փոքրիկ խմբերով, զույգերով կամ միայնակ: Դուք կվարժեցնեք Ձեր առոգանությունը, արտասանությունը, շեշտադրումը:
Մեզ մոտ կարող եք սովորել հետևյալ օտար լեզուները`
"Կրթարան Սոնա" ուսումնական և խորհրդատվական կենտրոնում անգլերեն լեզվի դասընթացները կազմակերպվում են շաբաթական 3 անգամ, 90 րոպե տևողությամբ: Հնարավորություն կա նաև կազմակերպել ամենօրյա դասընթացներ: Մեր մասնագետները կիրառում են Օքսֆորդ և Քեմբրիջ համալսարանների մշակած մեթոդը: Այս մեթեդները հնարավորություն են տալիս շատ արագ ընկալել նյութը, ձեռք բերել լայն բառապաշար, լսել լեզվակիրների արտասանությունը CD-ներւ և DVD-ների օգնությամբ:
Խմբերը մեզ մոտ մեծ չեն 2-5 ուսանող, անհատական մոտեցում է ցուցաբերվում յուրաքանչյուր ուսանողի: Դասավանդումը կատարվում է ազատ, անկաշկանդ մթնոլորտում:
Դասընթացը բաղկացած է 6 փուլից, յուրաքանչյուր փուլի տևողությունը 1.5-2 ամիս:
Beginner - սկսվում է զրոյական մակարդակից` տառերից:Այն ավարտելիս ուսանողը կարողանում է գրել, կարդալ, խոսել՝ կազմելով պարզ նախադասություններ ներկա, անցյալ և ապառնի ժամանակաձևերով:
Elementary - Այն ավարտելիս ուսանողը կարողանում է շփվել կենցաղային մակարդակով: Հարստացնում է բառապաշարը:
Pre-Intermediate - Այն ավարտելիս ուսանողը կարողանում է հաղորդակցվել տարբեր իրավիճակներում՝ բանկում, փողոցում, խանութում, ռեստորանում, օդանավակայանում և այլն: Արտահայտել մտքեր, հասկանալ դիմացինին: Քննարկումներ ունենալ որոշակի հարցերի շուրջ:
Intermediate - Այն ավարտելիս ուսանողը կարողանում է հաղորդակցվել ազատ տարբեր բնագավառներում օգտագործելով հարուստ բառապաշար:
Upper-Intermediate - Այն ավարտելիս ուսանողը կարողանում է հաղորդակցվել ազատ: Ունենում է լայն բառապաշար ամենատարբեր ոլորտներից: Սկսում է մտածել անգլերեն: Շատ լավ հասկանում է դիմացինին, կարող է տարբեր քննարկումներ ծավալել:
Advanced - Այս փուլը այն ուսանողների համար է, ովքեր ցանկանում են անթերի տիրապետել լեզվի բոլոր նրբերանգներին:
Խմբակային դասընթացները արժեն 15000 դրամ (12 պարապմունքը):
Իսկ անհատական պարապմունքները արժեն 30000 դրամ (12 պարապմունքը):
Ավարտելիս տրվում է երկլեզու վկայական: